SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցել իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Ջուջևան բնակավայր։
NEWS.am–ը կապ հաստատեց Ջուջևան բնակավայրի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանի հետ՝ պարզելու՝ Մուստաֆաևի այցը նախատեսվու՞մ է։ Հարցին ի պատասխան Պետրոսյանը նշեց․
«Գյուղում այս պահին շարժ չկա։ Ընդամենը լրագրողները զանգեցին, ասացին՝ նման բան կա»։
Վարչական ղեկավարը նշեց, որ ինքը նման տեղեկություն չունի։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատել էին ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է։
«Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն»,–հայտնել էին ԱԳՆ–ից:
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ներում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։
Նշենք, որ Շահին Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է


