Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն Հորմուզի նեղուցում նավարկության նոր ռեժիմին Թեհրանի կողմից կդիտարկվի որպես հրադադարի ռեժիմի ուղղակի խախտում։
«ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն Օրմուզի նեղուցի նոր ծովային ռեժիմին կդիտարկվի որպես հրադադարի ռեժիմի խախտում»,- գրել է Ազիզին X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկուշաբթի օրվանից ԱՄՆ-ը օգնություն կցուցաբերի Օրմուզի նեղուցում արգելափակված և այնտեղից դուրս գալ ցանկացող նավերին։


