Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած աղմկոտ գործն ըստ էության կարելի է փակված համարել։ Այս մասին գրում է Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Լիսկայի որդին եւ թիկնապահը, ովքեր կալանավորվել էին հայտնի դեպքերից հետո, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 7-ին ազատ արձակվեցին, իսկ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Այս պահին աղմկոտ քրեական գործը քննվում է միայն գնդապետ Արտակ Բուդաղյանի մասով։ Արդեն գրվել է, որ համաներումը տարածվում է նաեւ Արտակ Բուդաղյանի վրա, սակայն նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Արտակ Բուդաղյանը հրաժարվում է համաներումից։ Պատճառը հետեւյալն է՝ եթե Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, գործը դատարան չի մտնի...

Դատելով այն ընթացքից, որով մինչ այժմ տարվել է սույն գործով նախաքննությունը, աղմկոտ այս գործն, այդուամենայնիվ, դատարան չի մտնի, ինչ միջնորդություն էլ Բուդաղյանի պաշտպանը ներկայացնի։ Ի սկզբանե այս գործը տարվեց բոլորովին այլ՝ Լիսկային ձեռնտու հունով, եւ ակնհայտ է, որ կայացված է քաղաքական որոշում՝ կոծկելու գործը...»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: