Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) կործանարար ձևով կարձագանքի Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը։ Այս մասին մայիսի 20-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։


«Եթե դա (ուկրաինական հակամարտության շրջանակներում միջուկային զենքի կիրառումը) տեղի ունենա, պատասխանը կլինի կործանարար», — նշել է Ռյուտեն։