«Ճկուն» ժամկետային ավանդն ամսական կայուն եկամուտ ստանալու, միաժամանակ Ձեր ֆինանսական միջոցներն ազատ տնօրինելու հարմար տարբերակ է: Այն հնարավորություն է տալիս համալրել ավանդի գումարը, մասնակի կամ ամբողջական ելքագրում անել՝ պահպանելով կուտակված տոկոսագումարը:
«Ճկուն» ավանդի ներդրման հիմնական պայմաններն են՝
Ժամկետը՝ 733 օր
Տոկոսագումարի վճարումը՝ ամսական
Արժույթ AMD USD EUR RUB
Գումար 200 հզր-50 մլն 400 -100 հզր 400 -100 հզր 20 հզր-10 մլն
Տարեկան անվանական տոկոսադրույք մինչև 8.25% մինչև 3.25%, մինչև 1.25% մինչև 5%
Տարեկան տոկոսային եկամտաբերություն մինչև 8.57% մինչև 3.30% մինչև 1.26% մինչև 5.12%
Ավանդը հնարավորություն է տալիս՝
- կատարել ավանդի գումարի համալրում մինչև վերադարձման ժամկետին նախորդող 90-րդ օրը ներառյալ,
- կատարել ավանդի մասնակի կամ ամբողջական ելքագրում, ընդ որում՝ եթե պահանջվող գումարը բանկում ներդրված է եղել առնվազն 90 օր, ապա ելքագրումը կատարվում է տոկոսադրույքի պահպանմամբ։
Ավանդը հնարավոր է ներդնել ինչպես Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում (բացառությամբ «ԱՐԱՐԱՏՅԱՆ» և «ՍԻԼԱՉԻ » մասնաճյուղերի), այնպես էլ AEB Online /AEB Mobile համակարգերով:
Ստացվող տոկոսները հարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:
Ավանդի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ :
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:


