Կարս նահանգում գտնվող Մրենի հայկական տաճարը ընդգրկվել է Հուշարձանների համաշխարհային ֆոնդի ցուցակում: Այս մասին հաղորդում է Asbarez-ը:
Մրենի տաճարը 7-րդ դարում կառուցված հայկական եկեղեցի է որը գտնվում է Թուրքիայի Կարս նահանգում Հայաստանի սահմանի մոտ Ախուրյան գետից 1,5 կմ արևմուտք: Մրենի եկեղեցին գմբեթավոր եռանավ բազիլիկա է:
2014 թվականի ուսումնասիրության ցուցակում ընդգրկվել են 41 պետությունից 67 հուշարձան:
2014 թվականի ցուցակը ներկայացնում է բնակավայրի պահպանման մարտահրվերները, այդ թվում կոնֆլիկտները և ճգնաժամերը, ռեսուրսների պակասը և մշակույթային ավանդության կորուստը: Այս բոլոր թվարկվածները վտանգ են ներկայացնում հուշարձանների պահպանման համար:
2014 թվականի ցուցակը հանդիսանում է որպես կոչ միջազգային հանրությանը պահպանելու այդ հուշարձանները: