Թուրքական Մարմարիս հանգստավայրի ափերի մոտ զբոսաշրջային նավ է խորտակվել, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։


«Մարմարիսի մոտակայքում գտնվող Ցեննեթ կղզու ափերի մոտ անհայտ պատճառով զբոսաշրջային նավ է խորտակվել։ Դեպքի վայր են ժամանել ափամերձ պահպանության ստորաբաժանումները», – հաղորդել է գործակալությունը։


Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։