Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը անցած հանգստյան օրերին Մոսկվայի հյուիս-արևելքում գտնվող սրճարանում տեղի է ունեցել «գողական ռազբորկա»: 31 ամյա Դեդ Հասանի կլանին պատկանող «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանը, ով ավելի հայտնի է Գևորիկ Նեֆտեկամսկի անունով, ընկել է իր իսկ կողմից փորված փոսը:

Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ Գևորիկը հանդիպման է հրավիրել Ահմեդ Եվլոևի կողմից նշանակված մի «նայողի»: Սակայն նա հաշվի չի առել, որ հանդիպմանը հնարավոր է ներկայանա նաև անձամբ Ահմեդը այդ պատճառով վերցրել է ընդամենը երկու թիկնապահ: Ահմեդի հայտնվելու անակնկալությունը և թվային գերակշռությունը Գևորիկին մի անգամից հիասթափեցրել է: Զարմանալի չէ, որ հանդիպման ելքը եղել է ոչ նրա օգտին. նրա թիկնապահներից մեկը ստացել է դանակի հարված, իսկ անձամբ «օրենքով գողը»՝ շշով գլխին:

Նշենք, որ Բաշկիրիայի բնակիչ Գևորգ Գրիգորյանը թագադրվել է Դեդ Հասանի կլանի կողմից անցած տարվա դեկտեմբերին Դուբայում վրացիների կողմից 15 մարդու թագադրման: Բացի այն, որ Գևորիկը նախկինում եղել է ուֆիմցի «օրենքով գող» Եգոր Մոլոդցովի շրջապատից, իսկ այնուհետև դարձել է Դեդ Հասանի կողմից թագադրված վերջին օրենքով գողը, այլ արժանիքներ նա չունի: 

Քանի որ Դեդ Հասանի կլանը Ահմեդին օրենքով գող չեն ճանաչում, ապա Գևորիկին ծեծելու համար վերջինս պետք է պատասխան տա: Չնայած վիրավորվածի կողմից դեռևս ռեակցիա չի հետևել: Գևորիկի գործընկերները համարում են, որ վերջինս տուժել է իր իսկ անշրջահայացության պատճառով, քանի որ հանդիպում նշանակելիս պետք է մտածեր անվտանգության մասին: