Բուլղարիայի ազգային հավաքականի մարզիչ Լյուբոսլավ Պանևը չորեքշաբթի երեկոյան մինչ Երևան մեկնելը մամլո կոնֆերանս է տվել, որտեղ նշել է, որ չնայած կարող է լինեն սադրանքներ մրցակցի կողմից, սակայն իր թիմը պետք է հաղթանակ տանի վճռորոշ խաղում:
Նա նշել է, որ ճակատագիրը իր տղաների ձեռքում է և նրանք շատ մոտ են աշխարհի առաջնություն դուրս գալու համար:

«Խմբում երկրորդ տեղ գրավելը ամբողջովին կախված է առաջիկա երկու խաղում մեր թիմի ելույթներից: Խաղացողները հանգիստ են և լավ մարզված: Ես գոհ եմ և լավատես»,- նշել է Պանևը:

Բուլղարիայի գլխավոր մարզիչի կարծիքով Հայաստանի հետ խաղը ավելի դժվար է լինելու, քան երեքշաբթի օրվա տնային խաղը չեխերի դեմ, սակայն նշել է, որ երկուսն էլ հավասար կարևոր են:
Նա գտնում է, որ գլխավոր պայքարը լինելու է Հայաստանի դեմ, որը խմբում ամենաշատ խնդիրներ հարուցող հավաքականն է: «Մենք պետք է առավելագույն լուրջ մոտենանք Հայաստանի հետ խաղին, ինչպես դա տեղի ունեցավ առաջին հանդիպման ժամանակ:

«Հայաստանի և Բուլղարիայի միջև առաջին խաղը շատ նյարդային անցավ և հակառակորդը ամեն ինչ կանի Սոֆիայում 0:1 պարտությունից հետո ռևանշի հասնելու համար: Մենք պետք է պայքարենք, եթե անգամ մրցակցի կողմից սադրանքներ լինեն: Խաղադաշտում մենք 11 հոգով պայքարելու ենք 11-ի դեմ: Մենք պետք է ավելի լավ կատարենք մեր առջև դրված առաջադրանքները, քան մրցակիցը: Չեմ մտածում, որ մեր ֆուտբոլիստների մոտ լարվածություն կա, եթե դա լիներ ապա կարտահայտվեր որակավորման փուլի առաջին խաղում»,- հայտնել է Պանևը: