Այսօր կառավարության նիստի ժամանակ Արարատի մարզպետ նշանակվեց Արամայիս Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ վերջինս եղել է ՀՅԴ անդամ, զբաղեցրել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը, ինչպես նաև եղել է ԱԺ պատգամավոր: Նորանշանակ մարզպետը Ավշարի գինու գործարանի սեփականատեր, ԱԺ անկուսակցական պատգամավոր Արայիկ Գրիգորյանին եղբայրն է: Նշենք, նաև, որ Արամայիս Գրիգորյանը ևս հանդիսացել է Ավշարի գինու գործարանի համասեփականատեր:
Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, նորանշանակ մարզպետը պատասխանեց լրագրողների հարցերին:
-Հայտնի է, որ ՀՅԴ-ի հետ կապեր եք ունեցել, զբաղեցրել եք նախարարի պաշտոն, ինչպես նաև ԱԺ պատգամավոր եք եղել, արդյո՞ք մարզպետի պաշտոնում նույնպես շարունակելու եք պահել Ձեր կապերը ՀՅԴ-ի հետ:
-Հայաստանի Հանրապետությունում բոլորն էլ մեկը մյուսի հետ ընկերներ են, իսկ քաղաքական առումով ես կուսակցության մեջ արդեն 2 տարի:
-Դուք կռահե՞լ էիք, որ մարզպետ եք նշանակվելու:
-Ոչ, ես չէի կռահել:
-Վերջին ընտրություններում ՀՀԿ-ի օգտին եք աշխատել, ի՞նչ կասեք այս մասին:
-Ես եղել եմ Հայաստանի հանրապետության նախագահի թիմում և բնականաբար պետք է նրա օգտին աշխատեի:
-Այժմ որևէ կապ չունե՞ք ՀՅԴ-ի հետ:
-ՀՅԴ-ում ես ունեմ շատ լավ ընկերներ, որոնց հետ իմ հարաբերությունները շատ լավ են և այսուհետ ևս կշարունակվի նույն կերպ:
-Որո՞նք են լինելու առաջնահերթ խնդիրները, որոնց վրա ուշադրություն եք դարձնելու:
-Առաջնահերթ խնդիրների հետ կապված կնայենք տեսնենք ինչ բացթողումներ կան, ես նախկին մարզպետի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, մենք միասին շատ հարցերում կարողացել ենք շատ աշխատանքներ իրականացնել և եթե կլինեն հրատապ հարցեր, առաջին հերթին դրանց ուղղությամբ կաշխատենք: Ես այսօր նոր պետք է գնամ ստանձնեմ իմ պաշտոնը:
-Կադրային փոփոխություններ տեղի կունենա՞ն:
-Այդ մասին ոչինչ ասել չեմ կարող, մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են, որոնք կարող են իրենց աշխատանքը շարունակել ի օգուտ մարզի զարգացմանը, այդ մարդիկ կմնան և կաշխատեն:
-Վարկած կա, որ նախկին մարզպետին աշխատանքից հեռացրեցին դիզվառելիքի սկանդալի հետ կապված: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես կասեմ մի բան, նախկին մարզպետը շատ հարգարժան մարդ է, պրոֆեսիոնալ, ունի իր հեղինակությունը և երբ Էդիկ Բարսեղյանը ստանձնեց մարզպետի պաշտոնը, նա մեծ հեղինակություն ձեռք բերեց տարածաշրջանում և նմանատիպ խոսակցություններ ես չեմ լսել: Մարդը հեռացել է իր աշխատանքից զուտ իր տարիքի պատճառով:
-Մարզպետի նշանակումը Ձեր բիզնեսի վրա ինչպե՞ս կանդրադառնա:
-Ես այժմ որևիցե բիզնեսով չեմ զբաղվում, անցելով պետական աշխատըանքի, ես զբաղվելու եմ իմ աշխատանքով: Եղել եմ սեփականատեր, իսկ այժմ սեփականատեր չեմ հանդիսանում:
-Այսինքն ապրելու եք Ձեր աշխատավորձո՞վ:
-Այո: