Այսօր Կառավարությունում լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով քննվող Արտակ Բուդաղյանը արդյո ՞ք կարող է հրաժարվել համաներումից, ինչպես իր փաստաբանն է պնդում.
«Նախաքննության և դատաքննության փուլում գտնվողները, այո, կարող են հրաժարվել և կշարունակվվի ու կհասնի իր տրամաբանական ավարտին: Նրանց նկատմամբ, ում հանդեպ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, չեն կարող հրաժարվել: Կոնկրետ Բուդաղյանների գործը դատաքննության փուլում է: Տիգրան Առաքելյանի գործը ևս դատաքննության փուլում է»,- տեղեկացրեց նախարարը: