2013 թվականի Անդրեյ Սախարովի անվան «մտքի ազատություն» մրցանակի հաղթող է ճանաչվել 15 ամյա պակիստանցի ակտիվիստ Մալալա Յուսուֆզայը: Այսպիսի որոշում ընդունել է Եվրախորհրդարանի նախագահների կոնֆերանսում,որտեղ ընդգրկված են Եվրախորհրդարանի նախագահը և խմբակցությունների ղեկավարները: Հաղթողի անվան պաշտոնական հայտարարությունը տեղի կունենա մոտակա օրերս: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Պակիստանցի աղջիկը հայտնի է դարձել այն բանից հետո, որ 2009 թվականին սկսել է իր բլոգը վարել BBC-ում: Իր օրագրում աղջիկը պատմում է, թե ինչպիսին է կյանքը թալիբների օրոք և հանդես է եկել, որպեսզի ամբողջ աշխարհում աղջիկները կարողանան կրթություն ստանալ: Երեք տարի անց զինյալները մտել են դպրոցական ավտոբուսի մեջ, որտեղ գտնվել է նա և երկու անգամ կրակել նրա գլխին: Երիտասարդ լրագրողին հաջողվել է փրկվել և շուտով ընտանիքի հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ 2013 թվականի Սախարովի մրցանակի գլխավոր հավակնորդների կարճ ցանկում հայտնվել է նաև Էդվարդ Սնոուդենը, ով միջազգային հեղինակություն էր ստացել ԱՄՆ հատուկ ծառայություններին մերկացնելու համար: