Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Նիդերլանդների հավաքականն ԱՄՆ-ի Առլինգտոն քաղաքում մրցեց Ճապոնիայի թիմի հետ եւ բաց թողեց հաղթանակը վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:


50-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Նիդերլանդների հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը։ 57-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց ֆրանսիական «Ռեյմսի» հարձակվող Կեիտո Նակամուրան։

Նիդերլանդների հավաքականի երկրորդ գոլը 64-րդ րոպեին խփեց անգլիական «Վեստ Հեմի» հարձակվող Կրիսենսիո Սամերվիլը։

Ճապոնիան խուսափեց պարտությունից 89-րդ րոպեին անգլիական «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Դաիչի Կամադայի խփած գոլի շնորհիվ։

F խմբի երկրորդ տուրում Նիդերլանդները հունիսի 20-ին կմրցի Շվեդիայի, Ճապոնիան՝ Թունիսի հետ։

ԱԱ-2026, F խումբ, առաջին տուր

Նիդերլանդներ - Ճապոնիա՝ 2:2 (տեսանյութ)

Վիրջիլ վան Դեյք, 50, Կրիսենսիո Սամերվիլ, 64 - Կեիտո Նակամուրա, 57, Դաիչի Կամադա, 89