Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը: Ինչպես մեզ հայտնի դարձավ, Կորյուն Փիլոյանն ազատման դիմումը ներկայացրել է նախօրեին, այս մասին գրում է Փաստինֆոն:
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, որ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը աշխատանքից հեռացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին, ապա Սահմանադրության համաձայն՝ Գլխավոր դատախազի տեղակալներին նշանակում և ազատում է հանրապետության նախագահը: