Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում Ֆրանսիայի հավաքականը ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում մրցեց Սենեգալի հավաքականի հետ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով (տեսանյութ)։


66-րդ րոպեին Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 24-ամյա կիսապաշտպան Մայքլ Օլիսեի փոխանցումն արդյունավետ օգտագործեց Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ


82-րդ րոպեին աչքի ընկավ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Բրեդլի Բարկոլան, որին գոլային փոխանցում կատարեց իտալական «Միլանի» 31-ամյա կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն (տեսանյութ)։

Ավելացված 5-րդ րոպեին Սենեգալի հավաքականից հաշվի տարբերությունը կրճատեց ՊՍԺ-ի 18-ամյա հարձակվող Իբրահիմ Մբայեն (տեսանյութ

Ավելացված 6-րդ րոպեին դարձյալ Օլիսեի փոխանցումից հետո դուբլ ձեւակերպեց Մբապեն (տեսանյութ)։

Երկրորդ տուրում Ֆրանսիան հունիսի 22-ին կմրցի Իրաքի թիմի հետ, Սենեգալի մրցակիցը կլինի Նորվեգիան։