Ճամփորդական շրջանն իր լիակատար ընթացքի մեջ է: Եվ սա լավագույն պահն է ճամփորդական փաթեթ ձեռքբերելու համար:

Հայէկոնոմբանկն իր պրեմիում քարտապաններին առաջարկում է AEB Travel ճամփորդական փաթեթ՝ նախատեսված նրանց համար, ովքեր արժևորում են հարմարավետությունը, ապահովությունն ու արտոնյալ պայմանները:

Ո՞ւմ համար է Ճամփորդական փաթեթը:
Փաթեթն այն հաճախորդների համար է, ովքեր ունեն կամ ձեռք կբերեն Հայէկոնոմբանկի VISA Platinum, VISA Infinite, VISA Guru Travel և Mastercard World քարտատեսակներից որևէ մեկը:

Ի՞նչ արտոնություններ է տալիս AEB Travel-ը:
Փաթեթի շրջանակում Դուք հնարավորություն կունենաք՝

  • Բանկում ձեռքբերել Սիլ ինշուրանսի ճանապարհորդության ապահովագրության պայմանագիր (TR Whole World AEB) 4000 դրամ արժեքով,
  • տանալ տեղեկանքներ հաշիվների բացման, սպասարկման և այլ ծառայությունների մասին 50% զեղչված արժեքով,
  • Բանկում վարձակալել անհատական պահատեղեր (բացառությամբ Գլխամասային գրասենյակի)՝ 30% զեղչված սակագնով,
  • արտոնյալ պայմաններով օգտվել Բանկի հետ համագործակցող տուրիստական ընկերությունների ծառայություններից:

Նշված քարտերի ճամփորդական արտոնություններին (անվճար մուտքեր բիզնես սրահներ, Fast Track-ի հնարավորություն, 24/7 Concierge ծառայություն, ուղեբեռի անվճար փաթեթավորում և շատ ավելին) կարող եք ծանոթանալ Հայէկոնոմբանկի կայքէջում:

Ճամփորդե՛ք պրեմիում դասի հարմարավետությամբ և վայելե՛ք Ձեր ամառային հանգիստը Հայէկոնոմբանկի հետ:

86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: