Գերմանիայում գրանցվել է Հռենոս գետի ջրի մակարդակի պատմական նվազագույն ցուցանիշը, ինչը վտանգի տակ է դրելգետով իրականացվող բեռնափոխադրումները։ Այս մասին հայտնել է Bild պարբերականը։
Ըստ թերթի տեղեկությունների՝ Հռենոսում ջրի մակարդակն իջել է մինչև պատմական նվազագույն կետ։ Հակառեկորդներ են արձանագրվել Դույսբուրգ-Ռուռորտում, Դյուսելդորֆում և Քյոլնում։ Ինչպես նշում է պարբերականը, սա լուրջ հետևանքներ է ունեցել նավագնացության համար։ Օգոստոսի 2-ի կեսօրին Դույսբուրգ-Ռուռորտում ջրի մակարդակը կազմել է ընդամենը 149 սմ, ինչը 2 սմ-ով ցածր է 2022 թվականի օգոստոսի 17-ին արձանագրված նախորդ նվազագույն ցուցանիշից։ Դյուսելդորֆում ջրի մակարդակը նույնպես հասել է նոր հակառեկորդային ցածր կետի՝ 21 սմ-ի, ինչը 2 սմ-ով պակաս է նախորդ նվազագույն ցուցանիշից։
Քյոլնում պատմական նվազագույն ցուցանիշն արձանագրվել է դեռևս օգոստոսի 1-ին։ Նավարկելի հունն ավելի խորն է, քան չափվող ջրի մակարդակը, սակայն բազմաթիվ բեռնատար նավեր այլևս չեն կարողանում լիարժեք բեռնվածությամբ նավարկել Հռենոսով։ Այս խնդիրը բացասաբար է անդրադառնում ողջ տնտեսության վրա։ Որոշ նավեր տեղափոխում են սովորական ծավալի ընդամենը մեկ հինգերորդ մասը, պարզաբանել է Հռենոսի ջրային ուղիների և նավագնացության վարչության արտաքին գերատեսչության ղեկավար Մարկուս Նոյմանը։ «Խոշոր տանկերների համար սա, ըստ էության, ընդհանրապես դադարում է շահավետ լինելուց»,- արձանագրել է նա։
Փորձագետի խոսքով, ստեղծված իրավիճակի պատճառը տևական երաշտն է և վերջին ամիսներին տեղումների բացակայությունը։ «Դրա հետևանքով Հռենոսում և մյուս գետերում ջրի պակաս է առաջանում»,- նշել է Նոյմանը։ Նա առաջիկա շաբաթներին շոշափելի բարելավում չի ակնկալում։ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի տրանսպորտի նախարար Օլիվեր Կրիշերը պահանջում է ֆինանսավորում հատկացնել Դույսբուրգի և Քյոլնի միջև նավարկելի հունի հետագա խորացման համար։ Ջրային ուղիների և նավագնացության վարչությունը չի կարողանում իրականացնել Կրեֆելդի և Դյուսելդորֆի միջև շինարարությանը պատրաստ երկրորդ հատվածի աշխատանքները, քանի որ Գերմանիայի կառավարությունը 2025 թվականին կրճատել էր ֆինանսավորումը։
Միևնույն ժամանակ, խնդիրներ են ծագել նաև ուղևորատար նավերի մոտ, նշում է պարբերականը։ «Քյոլնի կրակներ» հրավառության փառատոնի ժամանակ նավերի ավանդական շարասյանը սակավաջրության պատճառով մասնակցել է նախատեսվածից զգալիորեն ավելի քիչ նավ։ Բացի այդ, շաբաթ երեկոյան՝ միջոցառման մեկնարկից կարճ ժամանակ առաջ, Քյոլնից ոչ հեռու ծանծաղուտն է իջել մի զբոսանավ։ Իսկ Բոննում դադարեցրել է աշխատանքը Բադ Գոդեսբերգ և Նիդերդոլենդորֆ շրջանների միջև գործող ավտոմոբիլային լաստանավը։
Վերջին շաբաթների ընթացքում Եվրոպան պայքարում է ծայրահեղ շոգի և երաշտի աննախադեպ ալիքի դեմ, ինչը մասշտաբային անտառային հրդեհների պատճառ է դարձել տարածաշրջանում։ Ամենակրիտիկական իրավիճակը ստեղծվել է Միջերկրական ծովի զբոսաշրջային շրջաններում, որտեղ կրակն արդեն ոչնչացրել է հազարավոր հեկտար անտառներ, հանգեցրել տեղաբնակների ու զբոսաշրջիկների տարհանմանը, ինչպես նաև մարդկային զոհերի պատճառ դարձել։ Աղետի դեմ պայքարում ներգրավված են հարյուրավոր հրշեջ հաշվարկներ և ԵՄ մի շարք երկրների հատուկ ավիացիան։
Հասանելի է
русский
Թեմա
Շրջակա միջավայր
Ջրհեղեղներ
Տրանսպորտ
Տեղադրություն
Գերմանիա
Պատմություն
Եղանակ
Կրшկոցներով ուղեկցվող մարտաֆիլմ.տեսախցիկները ֆիքսել են Կիլիկիա թաղամասում կատարվածը I ԼՈՒՐԵՐ I 12:00
«Մուլտի գրուպ»-ի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցների բողոքի ակցիան ՊԵԿ–ի քննչականի մոտ
«Մուլտի գրուպ»-ի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցների բողոքի ակցիան ՊԵԿ–ի քննչականի մոտ
ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը
ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը
Մայր Աթոռում ընդդիմադիրները ԱԺ նիստին չհրավիրված կաթողիկոսից օրհնություն են ստացել I ԼՈՒՐԵՐ I 09:30
Մայր Աթոռում ընդդիմադիրները ԱԺ նիստին չհրավիրված կաթողիկոսից օրհնություն են ստացել I ԼՈՒՐԵՐ I 09:30
«Մուլտի գրուպ»-ի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցների բողոքի ակցիան
«Մուլտի գրուպ»-ի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցների բողոքի ակցիան
Դիտեք և բաժանորդագվեքTelegramLightLogo
Լրահոս
17:30
Հա, Փաշինյանից էլ ազատվենք, պրծնենք. Մանուկյանի ելույթին ՔՊ-ն բուռն էր արձագանքում
17:30
Դանուբում ջրի մակարդակը բարձրացնելու համար Ռումինիայում ժայռ են պայթեցրել․ Bloomberg
17:28
Հիպոթերապիան՝ ֆիզիկական, հուզական և սոցիալական հմտությունների զարգացման միջոց
Հիպոթերապիան՝ ֆիզիկական, հուզական և սոցիալական հմտությունների զարգացման միջոց
17:22
«Չուզեցի, չառաջադրվեցի». ինչու Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նախագահ չառաջադրվեց
17:20
Կոնջորյանի եղբոր մասով թե’ ծեծը, թե’ հայհոյանքը դատապարտելի են, բայց խնդիրը քաղաքական չի. Ռուբինյան
17:19
ՊԵԿ-ում Ծառուկյանի կնքված օբյեկտների բողոքող աշխատակիցներին խոստացել են հնարավորինս շուտ ավարտել փորձաքննությունները
17:18
Թուրքիայում հայտարարել են, որ Հայաստանի հետ սահմանին գտնվող երկաթուղու վերանորոգումը շարունակվում է ամբողջ ծավալով
17:16
ԵՄ-ն ցանկանում է ամերիկյան ԱԲ տեխնոլոգիաները հանել անձնակազմի ընտրության մեխանիզմից․ Euractiv
17:10
Փոխե՛ք ձեր տոնը, ձեր ոճը. ես էնտեղից եմ եկել, որտեղից որ դուք. Խամոյանը՝ Կոնջորյանին
17:08
9 նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում
9 նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում
17:03
Հռենոսի ռեկորդային ծանծաղումը վտանգի տակ է դրել Գերմանիայում իրականացվող բեռնափոխադրումները․ Bild
17:03
Նարեկ Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից, կարող է ստանալ և տալ ինչ–որ մեկին. Ռուբինյան
17:02
Երևանում չկարգավորվող հետիոտնային անցումը կապամոնտաժվի
17:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հնարավոր մրցակիցը որակավորման փլեյ-օֆֆում
17:01
Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններում
Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններում
17:00
ԲՏԱ նոր նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը
16:51
Էթիկայի հանձնաժողով կստեղծվի, բայց սանկցիա չի կարող լինել. Ռուբեն Ռուբինյան
16:48
Բրիտանիայում բռնության ենթարկված 5 կանանց ճանաչել են որպես թրաֆիքինգի զոհեր․ Guardian
16:44
Իմիջը խաբուսիկ բան է. մենք մնալու ենք սահմանների մեջ, ակնկալում ենք, որ այդպես անեն նաև ընդդիմադիրները. Ռուբինյան
16:41
«Մուլտի գրուպ»-ի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցների բողոքի ակցիան ՊԵԿ–ի քննչականի մոտ
«Մուլտի գրուպ»-ի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցների բողոքի ակցիան ՊԵԿ–ի քննչականի մոտ
16:37
Սևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ով
16:35
Մեծ Բրիտանիային կարող է տնտեսական ռեցեսիայի առաջ կանգնել՝ Իրանի շուրջ հակամարտության պատճառով․ Telegraph
16:33
Արձանագրվել է 162 կարգապահական տույժ, 11 ծառայող ազատվել է ծառայությունից. ՆԳՆ–ի 2026 թ․ 1-ին կիսամյակի արդյունքները
16:23
Պարգևատրումների ֆոնդը վերացնելու՞ եք. հարց` Ռուբինյանին
Պարգևատրումների ֆոնդը վերացնելու՞ եք. հարց` Ռուբինյանին
16:23
Գերիների, պահվող անձանց հարցը ամենօրյա աշխատանքի մաս է, այս աշխատանքը չի դադարում. Ռուբինյան
16:22
Հաքերները 86 մլն դոլարի բիթքոյն են գողացել օֆլայն կրիպտոդրամապանակներից
16:20
Կոտայքում վերականգնվել է 52 մլն 798 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրվարույթ
16:17
Մաքգրեգորն ու Նուրմագոմեդովը հրավիրված են Ռոնալդուի հարսանիքին
16:14
«Էլոն Մասկը մնացել է մանղալի մոտ». Ինչպես է սովորական չինացի խոհարարը դարձել առցանց աստղ և գրավել զբոսաշրջիկների բազմություն
16:13
Իմ կինը դեկրետում է և ԱԺ աշխատանքի այլևս չի վերադառնա. Ռուբինյան
Իմ կինը դեկրետում է և ԱԺ աշխատանքի այլևս չի վերադառնա. Ռուբինյան
16:09
Ինֆանտինոն ակնկալում է Սպիտակ տան աջակցությունն ստանալ իր պաշտոնը պահպանելու հարցում․ NY Post
16:08
Հունիսի 7-ի ընտրություններում ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը և սեփական իշխանությանը․ Կոնջորյան
16:02
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն մի փոքր թանկացել է
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն մի փոքր թանկացել է
16:00
ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը
15:56
Զելենսկին Ումերովին նշանակել է Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար
15:52
Ոնց դուք եք աշխատում, տենց էլ մենք ենք ուզում աշխատել. քաղաքացին՝ ոստիկանին
Ոնց դուք եք աշխատում, տենց էլ մենք ենք ուզում աշխատել. քաղաքացին՝ ոստիկանին
15:52
Դուք վերցնում եք մասնավոր կառավարիչներից, պետությունը ստանում է 0 շահաբաժին, ձեր դեմքն է. Կարապետյան
15:50
Սկսվել է առաքման ոլորտի կարգավորմանն ուղղված լայնածավալ վերահսկողությունը
15:42
Իսպանիան փորձում է Սեուտա թափանցած ապօրինի միգրանտների շրջանում ծայրահեղականներ և հանցագործներ հայտնաբերել
15:42
Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչ
15:30
Ծովագյուղ-Շորժա ճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր
15:28
Ստամբուլ՝ ձմռանը, Անկարա՝ ամռանը. անսովոր առաջարկներ են ներկայացվել Թուրքիայի խորհրդարան
15:24
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հարգանքի տուրքը բաժանել է Նյու Յորքը
15:20
«Յուվենտուսը» ձեռք բերեց ԱԱ-2026-ի 18-ամյա մասնակցին
15:19
Եթե մի միջնորդություն բավարարեի՝ «Երկիր մեդիա»–ից կգայիք Աժ. Գեղամ Մանուկյանը՝ Կոնջորյանին
15:16
FT-ն պատմել է, թե որքան է Եվրոպան ծախսել անտառային հրդեհների դեմ պայքարի վրա
15:10
Պատմեք ձեր եղբոր արկածներից ու ինչպես է Ձեր կինը 10 հազար դոլար ամսական ստացել. Խամոյանը՝ Կոնջորյանին
Պատմեք ձեր եղբոր արկածներից ու ինչպես է Ձեր կինը 10 հազար դոլար ամսական ստացել. Խամոյանը՝ Կոնջորյանին
15:10
Չինաստանում առաջարկել են միջուկային զենքով աստերոիդը ոչնչացնելու ամենաարդյունավետ եղանակը
15:10
Սյունիքում վերականգնվել է 136 մլն 752 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քր վարույթ
15:07
«Ազատություն» պրեմիում համալիրում՝ KONE բարձրակարգ վերելակներ. կողմերը հուշագիր են կնքել
«Ազատություն» պրեմիում համալիրում՝ KONE բարձրակարգ վերելակներ. կողմերը հուշագիր են կնքել
15:04
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Կոտայքի մարզում
15:02
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. օգտագործվել է 90%-ը. ՊԵԿ
15:02
Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են սեպտեմբերյան ընտրություններից հետո զորահավաք անցկացնելու հնարավորությունը․ WSJ
15:00
Վերացվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական առանձին գործառույթի կասեցումը
14:58
Ուսումնասիրությունը լուրջ բացթողումներ է հայտնաբերել սեռը հաստատող մաստէկտոմիային նախորդող քաղցկեղի ռիսկի գնահատման գործընթացում
14:58
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի ԱԺ-ի ինստիտուցիոնալ զարգացմանը․ ՀՀ նախագահը՝ Ռուբինյանին
14:56
ՉԼ. «Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցը փլեյ-օֆֆում
14:53
Մենք կառավարությանը հստակ ժամանակ ենք տվել, որ վաղը մեզ ասեն՝ որ ժամին ենք գալիս այստեղ. աշխատակից
օգոստոսի 3, 2026
NEWS.am-ը Telegram-ումTelegramLightLogo


