Թուրքիան որոնում է «ստեղծագործական գաղափարներ» Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Այս մասին նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլին և ավելացրել, որ Անկարան մեծ կարևորություն է տալիս հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը: 
Դավութօղլուն անդրադարձել է Շվեցարիայում չորս տարի առաջ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին և նշել, որ Թուրքիան մոտական ամիսներին կավելացնի ջանքերը այս հարցի ուղղությամբ :
«Մենք չորս տարի առաջ լուրջ ջանքեր ենք գործադրել արձանագրությունները ուժի մեջ մտցնելու համար: Այնուամենայնիվ, դա անհնարին է եղել այն իրականացնել Հայաստանի սահմանադրական դատարանի որոշման պատճառով»,- նշել է Դավութօղլին Բեռնում իր շվեցարացի գործընկերոջ`Դիդիե Բուրխալթերի հետ տված համատեղ մամլո-ասուլիսի ժամանակ:
Նա սրանով ակնարկել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որի համաձայն Թուրքիայի հետ արձանագրությունները հակասում են Երևանի` 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու ջանքերին:
«Այժմ մենք ցանկանում ենք զարգացնել այն նոր ստեղծագործական գաղափարներով և նոր մտածելակերպերով: Մենք ավելացնելու ենք մեր աշխատանքները գալիք ժամանակաշրջանում: Երբ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև շատ հարցեր նույնպես կլինել լուծման շրաջանակներում»,- նշել է Դավութօղլին:

2009 թվականի արձանագրությունները նպատակ ունեին բարելավել հարաբերությունները Անկարայի և Երևանի միջև մի շարք քայլերով, այդ թվում նաև պետությունների սահմանների բացումը, որի կապակցությամբ Ադրբեջանը մշտապես պնդել է, որ չպետք է տեղի ունենա մինչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համաձայնության ձեռք բերելը: