Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես են եկել Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների սուր քննադատությամբ: Այս մասին հայտնում է contact.az-ը:
«Մենք ուշադրություն են դարձրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ միջազգային առաքելության նախնական եզրակացությունը:
Ընտրությունների ժամանակ մեծ ակտիվությունը վկայում է Ադրբեջանի բնակչության` ժողովրդավարական գործընթացներին նվիրվածությունը: Սակայն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ եզրակացությունը ցույց է տալիս ընտրությունների օրը լուրջ խնդիրների առկայություն և բացահայտել է ընտրարշավի ժամանակ կոպիտ խախտումներ` ազատ արտահայտման, հանրահավաքների և միավորումների սահմանափակումներ:
Սրանով ընտրարշավի մասնակցելու համար թեկնածուներին հավասար հնարավորություններ երաշխավորված չի եղել, որը պետք է ապահովված լիներ Ադրբեջանի միջազգային պարտավորությունների համաձայն»,- նշված է հայտարարության մեջ:
Քեթրին Էշթոնը և Շտեֆան Ֆյուլեն կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին հաշվի առնել միջազգային հանրության խորհուրդներին և քայլեր կատարել ժողովրդավարության և օրենքի գերակայության ուղղությամբ: