Պեկինում ընթացող «Ռոբոտատեխնիկայի համաշխարհային կոնֆերանս 2026»-ի ամենաարտասովոր ցուցանմուշներից է դարձել մարդ տեղափոխող չորսոտանի ռոբոտը․ ըստ էության, խոսքը մեխանիկական ձիու մասին է, գրում է Interesting Engineering-ը։
Qiji X1 կոչվող ռոբոտը մշակել է չինական DaxAI Robotics ընկերությունը։ Սարքավորված լինելով չորս մեխանիկական ոտքերով, թամբով ու ղեկով՝ այն թույլ է տալիս մարդուն կառավարել իրեն գրեթե սովորական ձիու պես։ Ցուցահանդեսի ընթացքում ռոբոտը ցուցադրել է տաղավարում տեղաշարժվելու իր հնարավորությունը՝ կատարելով դանդաղ ու դեռևս փոքր-ինչ անվստահ քայլեր։ Նրա հայտարարված բեռնատարողությունը հասնում է շուրջ 300 կգ-ի։
Ի տարբերություն անիվավոր տրանսպորտի՝ Qiji X1-ն օգտագործում է հոդակապային ոտքեր, ինչը նրան պոտենցիալ հնարավորություն է տալիս անհարթ տեղանքով տեղաշարժվելու համար։ Մշակողները մեքենան դիտարկում են որպես փորձարարական հարթակ, որն ապագայում կարող է կիրառվել որպես փոխադրամիջոց կամ կենցաղային-օժանդակ տրանսպորտ։
Ռոբոտի հանդեպ հատուկ ուշադրություն է գրավել դրա արտասովոր ներկայացումը. չորսոտանի մեքենայի վրա նստեցրել են մարդանման ռոբոտ և այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե ռոբոտի վրա ռոբոտ է նստած։
Qiji X1-ը դարձել է չինական արագ զարգացող ռոբոտաշինության խորհրդանիշերից մեկը։ Կոնֆերանսում ներկայացվել են տասնյակ մշակումներ, ընդ որում՝ ուշադրության մեծ մասը կենտրոնացած էր մարդանման ռոբոտների վրա։ Դրան զուգահեռ՝ Պեկինում ընթանում են Մարդանման ռոբոտների համաշխարհային խաղերը, որոնց մասնակցում է ավելի քան 2000 մեքենա՝ 16 երկրից։
Առայժմ ռոբոտ-ձին ավելի շատ տեխնոլոգիական փորձարկում է, քան ավտոմեքենայի իրական այլընտրանք։ Այնուամենայնիվ, մշակողները փորձում են չորսոտանի հարթակներն օգտագործել այնտեղ, որտեղ անիվավոր տեխնիկան դժվարությունների է հանդիպում (դժվարանցանելի տեղանքում և բարդ պայմաններում)։
#机器人也有坐骑了
— Hello Beijing (@Margare17290884) August 23, 2026
“We’re both machines — why are you riding on me?”At the opening ceremony of the World Humanoid Robot Games(2026), a humanoid robot makes its entrance mounted on a robotic steed, waving a huge banner.#CoolRobots@WHRG(BRTV Global记者 闫潇晗) pic.twitter.com/PfR3dKGtfm


