Անվանի շոումեն Միխայիլ Գալուստյանը հնարավոր է ստանա Սոչի քաղաքի պատվավոր քաղաքացի կոչումը: Այս մասին հայտնում է metro-ն` հղում կատարելով քաղաքային ադմինիստրացիայի պաշտոնական կայքին:
Չնայած այն հանգամանքին, որ ներկայումս Գալուստյանը ապրում է Մոսկվայում, նա երկար ժամանակ հանդես է եկել ՈՒՀԱ-ում Սոչին ներկայացնող « Утомленные солнцем» ակումբում: Գալուստյանի մասնակցությամբ համարները «Գադյա Պետրովիչ Խրենովա», «Սերանուշ տատիկը»,«Որբը»,«Գրադարանի պահակը» իրական հիացմունք էին առաջացնում հանդիսատեսների մոտ և մինչև այժմ մեծ ճանաչում ունեն:
«Պատվավոր քաղաքացիներին տրամադրվում է քաղաքում անվճար երթևեկության իրավունք, թանգարաններ և այլ մշակութային կենտրոններ այցելելու իրավունք, ինչպես նաև ամսական որոշակի գումար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գալուստյանից բացի այդ կոչմանը հավակնում են ևս երեք թեկնածու, այդ թվում ՌԴ վաստակավոր նկարիչ Յուրի Օլեյնիկը, շախմատի մարզիչ Յուրի Լոբանովը և Հարավային դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Ուստինովը:
Պատվավոր կոչման հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 31-ին: