Կանացի սանրվածքի արժեքի համաշխարհային բացարձակ ռեկորդով, որը կազմում է 500 մլն դոլար, իր 60 ամյակն է նշել հայտնի բրիտանացի ոսկերիչ Լոուրենս Գրաֆը:
Գրաֆը Լոնդոնում ներկայացրել է մոդել, որի հատուկ ձև հաղորդած մազերը հյուսված են եղել 22 ադամանդե զարդերով: Նրանց լրացրել են նաև 51.53 և 50.76 կարատանոց ալմաստից ականջօղները:
«Ես փորձել եմ ստանալ կերպար, որը կհետաքրքրի երիտասարդ կանանց: Մենք առաջարկում ենք ալմաստներ կրել մազերում»,- ոսկերիչի խոսքերն է մեջբերում Итар-Тасс-ը:
Լոուրենս Գրաֆը, ում հայրը Մեծ Բրիտանիա է տեղափոխվել Ռուսաստանից, սկսել է աշխատել լոնդոնյան ոսկերչատանը 15 տարեկան հասակից: