Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալն անդրադարձել է «Ոսկե գնդակ» մրցանակի համար պայքարին՝ իրեն եւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին համարելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստները:
«Կարծում եմ՝ ես եւ Մբապեն աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներն ենք։ Ինձ համար դա ակնհայտ է: Բոլոր նրանք, ովքեր դիտում են խաղերը, դա գիտեն։ Իմ կարծիքով՝ այս տարի, հաշվի առնելով իմ նվաճումները, ես եմ արժանի մրցանակին»,- Յամալի խոսքը մեջբերում է Movistar-ը։
Ավելի վաղ Ֆրանսիական France Football պարբերական հրապարակել է 2026թ. «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցուցակը:


