«Երեկ Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանի դահլիճում «Եվրասիական ժողովրդական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կազմակերպած կլոր սեղանի ժամանակ Աժ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը Հայաստանի անկախությունը համեմատել է անկապության հետ։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի Մաքսային միություն մտնելու և Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու վերջնարդյունքը կլինի միասնական պետության ստեղծումը՝ դա համարելով հայ հասարակության փրկության բանալի։ Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում արդեն ավելի բարձրաձայն և ավելի համարձակ է հնչում այն տեսակետը, որ հայ ժողովրդի փրկությունը հայկական պետականության կործանումն է։ Դրա մեկնարկը, կարծես թե, տրված է»,– գրում է «168 Ժամ» թերթը։