Ռուսաստանի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանի 87 ամյակը:

Սպարտակի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.« Մեր ակումբը ամբողջ սրտով շնորահավորում է լեգենդար սպարտակցի Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի 87 ամյակը: 

Ցանկանում ենք Նիկիտա Պավլովիչին քաջ առողջություն, հոգու առույգություն, ընտանեկան բարեկեցություն և հաջողություն աշխատանքում: Մենք հիշում ենք այն հսկայական ներդրման մասին, որ ունեցել Սիմոնյանը մեր ակումբի պատմության մեջ որպես խաղացող և որպես մարզիչ՝ վեց անգամ հաղթանակ ԽՍՀՄ առաջնությունում, հինգ անգամ հաղթանակ ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում, բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, և բազմաթիվ հիանալի ֆուտբոլիստներ, որոնք դաստիարակվել են «Սպարտակում»:

Նշենք, որ Արարատ-73-ի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը այժմ զբաղեցնում է ՌԴ ֆուտոբալային միության առաջին փոխնախագահի պաշտոնը, եղել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ(1954), Ռուսաստանի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ(1968), ՍՍՀՄ վաստակավոր մարզիչ(1970) «Հայրենիքի հանդեպ ծառայությունների շքանշանի» դափնեկիր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2011 թվականին Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով: