ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման ուրբաթ օրը ընդունել են պակիստանցի իրավապաշտպան 16 ամյա Մալալա Յուսուֆզային: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը՝ հղում կատարելով Սպիտակ Տանը:

16 ամյա Յուսուֆզայը իր բլոգում պատմում էր թալիբների ռեժիմի օրոք կյանքի մասին՝ պահանջելով կանանց և աղջիկների կրթության իրավունք: 2012 թվականին նա ծանր վիրավորվել էր մահմեդական էքստրեմիստների կողմից , սակայն կարողացել էր վերականգնվել: Յուսուֆզայը Սախարաովի անվան մրցանակակիր է և առաջադրվել էր Խաղաղության նոբելյան մրցանակի համար, սակայան վերջինս բաժին հասավ Քիմիական զենքի արգելքի կազմակերպությանը:

«Ես շնորհակալություն եմ հայտնել նախագահ Օբամային Պակիստանում և Աֆղանստանում և սիրիացի փախստականների համար կրթությանը օժանդակելու համար: Ես նաև իմ անհանգստությունն եմ արտահայտել, որ անօդաչու ինքնաթիռների հարձակումները ահաբեկչություն են առաջացնում: Անմեղ մարդիկ են զոհվում այդ գործողությունների ժամանակ և դրանք վրդովմունք են առաջացնում Պակիստանի բնակչության մոտ: Եթե մենք կենտրոնացնենք ջանքերը կրթության վրա մեծ ազդեցություն կունենա»,- նշել է Մալալան:
Ամուսնական զույգը շնորահակալություն են հայտնել Մալալային Պակիստանում աղջիկների կրթության օժանդակության հարցում մեծ աշխատանքի համար: