Պակիստանի Մուլթան քաղաքի մերձակայքում «Rahman Baba Express» ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է «Dawn» պարբերականը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ գնացքն ուղևորվում էր հարավային նավահանգստային Կարաչի քաղաքից դեպի հյուսիս-արևմուտքում գտնվող Փեշավար։ Գնացքը ընթանում էր 100 կմ/ժ արագությամբ, դրանում գտնվում էր մոտ 500 մարդ։

Տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։