Հոկտեմբերի 14-ի առավոտյան Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը գիշերը լայնածավալ հարձակում են իրականացրել տարբեր շրջանների ուղղությամբ։Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն։
Ուկրաինան սկսել է իր օդային հարձակումը հոկտեմբերի 13-ի երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում։ Հարձակումը տևել է մինչև հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 8:00-ն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն օգտագործվել է ավելի քան 900 ԱԹՍ։
Ռուսաստանը նաև պնդում է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերը վնասազերծել են 902 ուկրաինական անօդաչու թռչող սարք հետևյալ տարածքներում.
Բելգորոդի մարզ
Բրյանսկի մարզ
Վոլգոգրադի մարզ
Վորոնեժի մարզ
Վլադիմիրի մարզ
Կալուգայի մարզ
Կուրսկի մարզ
Լիպեցկի մարզ
Նովգորոդի մարզ
Օրյոլի մարզ
Ռոստովի մարզ
Ռյազանի մարզ
Սարատովի մարզ
Սմոլենսկի մարզ
Տվերի մարզ
Տուլայի մարզ
Մոսկվայի մարզ
Կրասնոդարի երկրամաս
Ստավրոպոլի երկրամաս
Օկուպացված Ղրիմ
Ազովի ծովի ջրեր
Ուկրաինական կողմը նշում է, որ հարձակողական անօդաչու թռչող սարքերի մեծ մասն ուղղվել են Մոսկվայի և շրջակա շրջանների վրա։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքերով՝ այդ թիվը կազմել է 493 անօդաչու սարք։ Իսկ TASS լրատվական գործակալության տեղեկություններով հոկտեմբերի 14-ի գիշերը Ուկրաինան իրականացրել է Մոսկվայի և շրջակա շրջանների վրա վերջին երկու տարիների ընթացքում ամենամեծ հարձակումներից մեկը։
Անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով Մոսկվայի «Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները ժամանակավորապես փակվել են։ «Վնուկովոն» փակ է եղել ավելի քան ութ ժամ։


