Ավելի քան 100 ադրբեջանական պետական դոմեյններ ենթարկվել են կիբերհարձակման օտարերկրյա հաքերային խմբի կողմից։
Պետական տեղեկատվական ենթակառուցվածքների դեմ գործունեություն է գրանցվել հոկտեմբերի 13-ին՝ մոտավորապես ժամը 22:00-ից սկսած։
Հարձակման հետևանքով խափանվել են մի շարք պետական մարմինների ինտերնետային ռեսուրսների աշխատանքը։
«Ձեռնարկված տեխնիկական միջոցառումների շնորհիվ կիբերհարձակման հետևանքները սահմանափակվեցին, և ապահովվեց կայքերի կայուն գործունեությունը։ Պետական տեղեկատվական ռեսուրսների կիբերանվտանգությունն ապահովելու միջոցառումները ներկայումս շարունակվում են», – ասվում է ադրբեջանական Պետական ծառայության հայտարարության մեջ։


