Երևանի քաղաքապետը շնորհավորել է  «Էրեբունի-Երևան» 2795 ամյակն իր ֆեյսբուքյան էջում գրելով հետևյալը.

«Սիրելի համաքաղաքացիներ, հյուրեր,


Այսօր տոն է ոչ միայն երևանցիների, այլև աշխարհի բոլոր հայերի համար։ Համայն հայության մայրաքաղաքը, մեր սիրելի Երևանը դառնում է 2795 տարեկան։
Եկեք միասին, անկեղծ սիրով ու լիասիրտ տոնենք մեր հրաշք քաղաքի ծննդյան օրն ու դեռ երեկվանից սկսված տոնը դարձնենք իսկական համաժողովրդական տոնախմբություն։
Մեր ժողովուրդն իսկապես վաստակել է լիարժեք ուրախանալու ու տոնական միջոցառումների անմիջական մասնակիցը դառնալու իրավունքը, որովհետև այս տոնն առաջին հերթին իր աշխատանքի, սիրելի քաղաքին իր նվիրումի ու անկեղծ սիրո տոնն է։

Շնորհավոր տոնդ, Երևան»:

Իսկ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը.

«Տարվա մեջ մի քանի տոներ կան, որոնք մեծ ուրախություն ու իսկական տոնի զգացում են առաջացնում ինձ , և կարծում եմ շատերիս մոտ:

Երևանի տոնը հենց այդպիսինն է: Այս օրը վերհիշում եմ մանկությանս օրերից մինչև այս ակնթարթը, հիշում դպրոցական ընկերներիս, հիշում Երևանյան փողոցներն ու բակերը, որոնցից շատերի հետ ունեմ հուշեր, պատմություններ,ուսանողական տարիներն ու դրան հաջորդաց կյանքիս յուրաքանչյուր ժամանակաշրջան սերտ կապված է մեր մայրաքաղաքի հետ: ՈՒ հիմա, երբ կրկին վերհիշում եմ այդ ամենը՝ մեծ հպարտություն եմ զգում, որ ծնվել ու մեծացել եմ համայն Հայության մայրաքաղաք Երևանում: Շնորհավորում եմ բոլորիս մեր մայրաքաղաքի, մեր Երևանի ծննդյան 2795 ամյակի կամապկցությամ և մաղթում, որ ապագայում Երևանն ունենա այն ճարտարապետական տեսքը, հարդարանքն ու մթնոլորտը, որին արժանի է 2795 տարվա պատմություն ունեցող քաղաքը: Թող որ Երևանցին շրջելով քաղաքով ժպտա տեսնելով, որ մեր մայրաքաղաքը ստացել է այն տեսքը, որին արժանի է:Այս օրը բոլորիս օրն է անկցացնենք այն ուրախությամբ ու տոնոկան տրամադրությամբ թող որ մեր քաղաքը կրկին զգա, որ իր ծննդյան տոնով ոգեշնչում է բոլորիս:

Սիրելի՛ Երևանցի, իրար հետ դեռ շատ բան ունենք անելու, որի ականատեսը կդառնա մեր Երևանը»:

ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի շնորհավորական ուղերձում գրված է.

«Հարգելի՛ Տարոն Մարգարյան, սիրելի՛ երևանցիներ, ԱՊՀ երկրների բազմահազար երիտասարդների անունից շնորհավորում եմ բոլորին` Երևանի Օրվա կապակցությամբ: Այս տարի արդեն ավանդական դարձած տոնը նշվում է էլ ավելի տոնական և հանդիսավոր մթնոլորտում, քանի որ Երևանն այս տարի տոնում է իր 2795-ամյակը: Երևանի Օրը տոն է ոչ միայն մայրաքաղաքի բնակիչների, այլև ամբողջ հայության համար: Շատ քիչ մայրաքաղաքներ են արժանացել բազմադարյան հարուստ պատմություն ունենալու պատվին, որն այսօր մենք ուսումնասիրում և հպարտորեն ներկայացնում ենք ամբողջ աշխարհին: Երևանցիների խնդիրն է պահպանել և զարգացնել քաղաքը` որպես ազգային զարթոնքի խորհրդանիշ և սերմանել իրենց երեխաների մեջ սերը մայրաքաղաքի հանդեպ: Մաղթում եմ Երևանին բարգավաճում, քաղաքապետին` հաջողություններ քաղաքի բարելավման գործում, իսկ երևանցիներին` տոնական տրամադրություն և ամենայն բարիք»: