Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռադարին և ոչնչացրել այն։ Այս մասին նոյեմբերի 13-ին հաղորդվում է կորպուսի հայտարարության մեջ, որը տարածել է Tasnim գործակալությունը։
«Ի պատասխան Սիրիկի շրջանում հեռահաղորդակցության աշտարակի դեմ թշնամու օդային ագրեսիայի՝ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը հարվածել են Բահրեյն կղզում ամերիկացի ագրեսորներին պատկանող վաղ նախազգուշացման համակարգի ռադարին և ոչնչացրել այն», — ասվում է Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ Իրանի դեմ ագրեսիայի կրկնվելու դեպքում ԻՀՊԿ ուժերը լիովին պատրաստ են հարվածներ հասցնելու «առանց որևէ սահմանափակման»։


