Ուրբաթ գազատար նավը պայթել է ծովային ականի վրա՝ փորձելով Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում անցնել Իրանի կողմից չթույլատրված երթուղով։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։
«Մի քանի ժամ առաջ Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում հեղուկացված գազ տեղափոխող նավը, անտեսելով բազմակի նախազգուշացումները, փորձել է անցնել նեղուցի՝ [Իրանի կողմից] չթույլատրված և վտանգավոր հարավային երթուղով ու պայթել է ծովային ականի վրա, ինչն առաջացրել է շատ հզոր պայթյուն», - նշվել է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի տվյալներով՝ նավը մտադիր էր անցնել ամերիկյան կործանիչների քողածածկույթի տակ։


