Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ: Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանին. «Սիրելի՛ Ջիվան, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայ երաժշտական արվեստը Դուք հասցրիք նոր բարձունքների: Հատկապես Ձեր շնորհիվ հայկական ծիրանափողը նվաճեց համաշխարհային նոր բեմեր ու էկրաններ: Սիրելի՛ Վարպետ, Ուրախ եմ և հպարտ, որ բախտ եմ ունեցել վայելելու Ձեր բարձրարվեստ կատարումները: Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»:Նախագահը շնորհավորել է Ջիվան Գասպարյանին