Բրիտանական բժշկական The Lancet պարբերականում Յասեր Արաֆաթի մահվան սենսացիոն բացահայտումներ են հրապարակվել: Այսպես Արաֆաթի անձնական իրերի և արյան հետազոտության արդյունքները խոսում են պոլոնիում -210-ով նրա թունավորման մասին: Հոդվածի հեղինակներն են Շվեցարական Լոզանի Ռադիոֆիզիկայի ինստիտուտի և համալսարանի դատաբժշկության կենտրոնի գիտնականները: Հենց նրա առաջին բացահայտումները հիմք էին հանդիսացել Ալ ջազիրա հեռուստաալիքով ցուցադրված Արաֆաթի մահվան իրական պատճառների մասին պատմող կինոնկարի հիմքում: Այս անգամ շվեցարացի գիտնականները մանրամասնել են իրենց եզրակացությունները և հավելյալ ապացույցներ են ներկայացրել:
75 ամյա Յասեր Արաֆաթը մահացել է 2004 թվականի դեկտեմբերին Փարիզում գտնվող հիվանդանոցներից մեկում: Ինչպես նշվում է The Lancet-ի հոդվածում հիվանդության առաջին ախտանշանները նրա մոտ հայտնվել են այդ տարվա հոկտեմբերի 12-ին:
Արաֆաթի մահվան պատճառների մասին պաշտոնական հայտարարություն չհետևեց, ինչը պատճառ դարձավ բազմաթիվ, այդ թվում նաև թունավորման մասին լուրերի տարածման: Անցյալ տարի Արաֆաթի մահվան հետաքննությամբ սկսեց զբաղվել քաթարյան Ալ Ջազիրա գործակալությունը: Լրագրողները Արաֆատի ընտանիքի կողմից ստացան մի շարք անձնական իրեր, որոնք ուղարկեցին Շվեցարիա:
Ինչպես հաղորդում է Коммерсантъ պարբերականի աղբյուրները, որոնք ծանոթացել են միջազգային հետաքննության արդյունքների հետ նշում են, որ «այն հաստատել է պոլոնիումի միջոցով Արաֆաթի թունավորումը» և ավելացնում են, որ փորձաքննության եզրակացությունները առաջինը ներկայացվել են Սուխա Արաֆաթին: Նա պետք է որոշի, թե ինչ անել դրանց հետ, երբ հրապարակել դրանց մասին և այլն: