Ֆիլիպ Կիրկորովի ուկրաինական հյուրախաղերը զերծ չեն մնացել սկանդալներից: Համերգից հետո երգիչը որոշել է այցելել ռեստորան և բնականաբար ռեստորանի մուտքի մոտ նրան սպասել են բազմաթիվ լրագրողներ: Լուսանկարիչներից մեկը վազելով մոտեցել Կիրկորովին և փորձել է լուսանկարել ռուսական էստրադայի աստղին: Երգչի թիկնապահներին այսպիսի զարգացումները դուր չեն եկել:
Նշվում է, որ լրագրողին հեռացրել են Ֆիլիպի ճանապարհից, ինչից հետո նա հեռացել է: Դրանից հետո թիկնապահներից մեկը շշով հարվածել է լուսանկարչի գլխին:
Տուժած ֆոտոլրագրողին տեղափոխել են հիվանդանոց: