Առաջին անգամ Նատալյա Իոնովա-Չիստյակովան(Գլյուկոզա) տղամարդկանց ամսագրերի համար լուսանկարվել է 16 տարեկանում: Այս մասին նա հայտնել է Կատյա Օսադչային «светская жизнь» հաղորդման ժամանակ:
«Առաջին անգամ նրանք ինձ լուսանկարել են շատ փոքր հասակում, ես այն ժամանակ դեռ 16 տարեկան էի: Երբ Մաքսիմ Ֆադեևը տեսավ այդ նկարները նա ասաց«Խելքդ գցել ես»: Նրա պատճառով այդ լուսանկարները այդպես էլ լույս չտեսան: Այնուհետև ես լուսանկարվեցի «Максим» ամսագրի համար ամուսնուս ուշադրության ներքո: Ամեն ինչ հսկողության տակ էր»,- ընդգծել է Գլյուկոզան:
«Այն, որ ես ունեմ բաց անկեղծ նկարներ, կարող եմ խոստովանել: Կա լուսանկարիչ, ով ինձ այդ տեսքով նկարում է: Այդ լուսանկարները ինձ համար են, որպեսզի երբ ես լինեմ արդեն ծեր , նստեմ և հիանամ այն տեսքով, ինչ ունեցել եմ»,- նշել է երգչուհին:
Հիշեցնենք, որ ավելի շուտ Նատալյան սոցցանցերում տեղադրել էր իր անկեղծ լուսանկարները: