«Դա «նամակ ռուսաց թագավորին» ասույթի հերթական տարբերակն էր կամ թարմացումն էր»,-այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն՝ անդրադառնալով գրող, հրապարակախոս Զորի Բալայանի բաց նամակին ուղղված Վլադիմիր Պուտինին:


Հիշեցնենք, որ գրող, հրապարակախոս Զորի Բալայանը երեկ բաց նամակ է գրել Վլադիմիր Պուտինին, որում ըստ էության, առաջարկում է վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, երբ Ղարաբաղը ընդգրկված էր Ռուսաստանի կազմում:

«Ինձ համար զարմանալի է , որ այսքան ժամանակ անցնելուց հետո Զորի Բալայանը, նաև աշխարհաքաղաքական փոփոխությունները հաշվի չի առնում , որ ինքը ականատես լինելով Ռուսաստանի բազմաթիվ դավադրությունների, ռուսական իմպերիալիզմի վերածնունդի փորձին, ինքն էլ փորձում է դրա մասնակիցը դառնալ , համաձայն եմ, որ ինքը ոչ թե չարություն կամ ստորություն է անում , ինչպես շատերն են ասում, այլ ինքը մտահոգված է արցախցիների ավտանգությամբ, բայց պատմության փորձը պետք է հուշած լիներ, որ անվտանգության երաշխքիը ազգի ինքնորոշման իրավունքն է»,-իր խոսքում նշեց Պարույր Հայրիկյանը, ավելացնելով.

«Արցախակենտրոն մտածելակերպը, մենք հայ ենք, Զորին պետք է հասկանա, որ Արցախը չէ հայության կենտրոնը, այլ Հայաստանը, որի մի մասն է նաև Արցախը: Եվ ոչ միայն Զորին, նրանք, ովքեր անկախությունը կապում են Արցախի հետ, բթամիտներ են : Հայաստանը հասցրեց անկախանալ և թիկունք կանգնել նաև Արցախին: Ինչ Արցախ-Հայաստան, Արցախը Հայաստանի մի մասն է: Զորի Բալայանը պետք է իմանա, որ երբ Գյուլիստանի պայամանագիր էր կնքնվում , հայության 80 տոկոսից ավելին ապրում էին արևմտյան Հայաստանում ` Օսմանյան կայսրության տարածքում , նրանք նույնպես հայեր էին, և նրանց անտեսելը ցույց է տալիս, որ Զորին հայության ամբողջական ընկալում չունի , ինքը արցախակենտրոն սկսեց, արցախակենտրոն էլ շարունակում է , ես խորհուրդ կտայի, որ նա լինի հայակենտրոն, Արցախն էլ համարի Հայաստանի մի մասը: Իսկ Ռուսաստանից մենք միայն չաիքներ ենք ստացել : Չկա պատմության մի դրվագ, որ ասենք Ռուսաստանը մի դրական դեր կատարեց, եթե ասենք, մի 500 հոգի ռուսական բանակի ներխուժումով փրկվել են, ապա մնացած կոտորածները ռուսական կողմնորոշման հետևանքներ են: Ես ցավում եմ , որ Զորի Բալայանը սխալ կողմնորոշման վրա է: Բայց մարդ է, յուրաքանչյուրն ունի իր տեսակետն ու կողմնորոշումը»:

Դիտարկմանը, որ նամակից հետո շատ են քննադատական խոսքերն ու մեղադրանքները, հնչում են նաև տեսակետներ, որ այդ նամակը գրվել է իշխանության թելադրանքով, Պարույր Հայրկյանն ասաց.
«Ընդհանրապես դա տեղավորվում է Մաքսային միության շրջանակներում, որը բխում է ռուսական կայսերապաշտական հավակնություններին ընդառաջ գնալու տրամադրությունից»:

Վերջում ԱԻՄ առաջնորդը հավելեց. «Զորի Բալայանը հայ մտավորական չէ, ինքը ռուսահայ մտավորական է»: