Օդեսայում տեղի է ունեցել դեկորատիվ առնետների գեղեցկության մրցույթ,որտեղ հաղթող է ճանաչվել Դոնեցկը ներկայացնող «Տուզիկ» կեղծանունով կռիսը: Այս մասին հաղորդում է Корреспондент պարբերականը: 
Գեղեցկության արտասովոր մրցույթը տեղի էր ունենում կրծողների ցուցադրության շրջանակներում, որևտեղ մասնակցում էին շուրջ հիսուն կենդանի: Ընտրվել են նաև հաղթողներ «մերկ» և «ծիծաղելի» , ամենանկուղային և ամենահանգիստ անվանակարգերում:
Ցուցադրության շրջանակներում տեղի են ունեցել նաև այլ մրցույթներ ինչպես կենդանիների, այնպես էլ նրանց տերերի համար: Այսպես էստաֆետներից մեկում առնետները պետք է հոտոտեին առավելագույն թվով իրեր, մյուս մրցույթում արգելքներով վազքն էր, իսկ «Ճանաչիր քո առնետին հոտից» կենդանիների տերերը պետք է փակ աչքերով հոտոտելով գետնին իրենց կենդանուն: