Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը նշանակվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական: Այս մասին հայտնել են ոստիկանության հասարակայանության և լրատվության հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, որ Էդիկ Բարսեղյանը հոկտեմբերի 7-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել և ազատվել էր Արարատի մարզպետի պաշտոնից: