Հոկտեմբերի 15-ին, ժամը 09.00-ին «ՍՊԾ»-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 04.12-ին Ֆիլիպինյան կղզիների տարածքում՝ Սեբու քաղաքից 50 կմ հարավ տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 9.890 և արևելյան երկայնության՝ 124.210:
Ըստ «News.com» լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով ավերվել են մի շարք շենքեր և շինություններ: Ավելի քան 20 մարդ զոհվել է, իսկ 33-ը՝ վիրավորվել:
Երկրաշարժին հետևել է ավելի քան 10 հետցնցում: