Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Գրիգորյանն իր էջում գրել է.
Վլադիմիր Պուտինի նամակ-պատասխանը Զորի Բալայանին
Սիրելի՛ Զորի,
Իմ շոֆերի օգնականի աաջին տեղակալի անունն էլ է Զորի: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց հաղթանակած ու առաջ նայող իմպերիայի քաղաքացի է ծնվել: Նա դեռ շատ բան չգիտի: Զորի, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիվ տալու՝ ինչ ենք արել, որ պայմանագրով ենք Հայրենիք փոխանցել իրենց: Պատկերացնո՞ւմ ես այն հարցական արտահայտությամբ աչքերը, որոնց հաշվետվություն պիտի տանք: Ես ու դու, Զորի, մենք բոլորս: Այդ աչքերը դեռ փոքր են ու խաղացկոտ, բայց վաղը լուրջ ու քննող են լինելու:
Սա իմպերիա է, Զորի: Սրա մասին մենք շատ երկար ենք երազել: Իմ ու քո, մեր բոլորի իմպերիան է: Փոքրիկ Զորիի ու Մեդվեդևների ընտանիքի հրաշալի զավակներինն է: Մեր բոլոր զավակներինն ու թոռներինն է: Մենք ունենք դրախտավայր-Իմպերիա ու պարտավոր ենք ամուր կայսրություն կառուցել: Միասի՛ն, Զորի: Այսօրվա ականները վաղը մեր զավակների գլխին փոթորիկ կբերեն, կդառնան Bellum omnium contra omnes կամ «թուրքերի պատերազմը ռուսների դեմ»: Ու արդեն հասունացած փոքրիկը կհարցնի.
Եվ «ո՞ւր ես առաջարկում գնալ, երբ պատերազմ սկսվի թուրքերի դեմ», Զորի:
Այսքանը Զորի:
Փոխանցիր խնդրում եմ հարգանքներիս հավաստիքը Սերժ Ազատիչին, ու թող գարնան արագիլի նման ձեր հպարտ նամակը մեզ տանի դեպի բարօրություն:
Խաղաղություն Զորի: