Ոստիկանությունը հաստատել է, որ Եգոր Շերբակովի սպանության մեջ ամենայն հավանականությամբ մեղավոր է Ադրբեջանի քաղաքացի Օրխան Զեյանլովը: Այս մասին Риа Нововсти գործակալությանը հայտնել է ՆԳՆ Մոսկվայի բաժանմունքի մամլո ծառայությունից:
«Դա Ադրբեջանի քաղաքացի 1982 թվականին ծնված Օրխան Զեյնալով Զախիտօղլուն է»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Շերբակովի սպանությունը կիրակի օրը բերել է զանգվածային անկարգություններ Մոսկվայի հարավում գտնվող Արևմտյան Բիրյուլովում,որի արդյունքում մոտ 400 մարդ էր ձերբակալվել:

Եգոր Շերբակաովը սպանվել էր հոկտեմբերի 10-ի երեկոյան իր ընկերուհու աչքերի առաջ, իսկ տեսահսկման խցիկների լուսանկարները ցույց են տալիս, որ մարդասպանը սլավոնական արտաքին չի ունեցել: