Facebook սոցիալական կայքը ներողություն է խնդրել Միչիգանի 104-ամյաՄարգերիտ Ջոզեֆից, քանի որ նա ստիպված է եղել սխալ գրել իր տարիքը: Գրում է Associated Press-ը:

Մարգերիտ Ջոզեֆի թոռը` Գեյլ Մարլոուն, պատմել է, որ թույլ չի տվել կնոջը գրել իր իսկական տարիքը: Տիկին Մարլոուն տատիկի ծննդյան տարեթիվը ցանկացել է նշել 1908 թվականը, սակայն սոցիալական կայքը այն դարձնում էր 1928, ինչի հետևանքով կնոջ տարքիը երկու տարի շարունակ նույն  է մնացել` 99:

Մարլոուն հայտնել է, որ ուրախ կլիներ, եթե տատիկի էջին իսկական տարիքը լիներ:

Facebook սոցիալական կայքն արագ արձագանքեց հաճախորդի պահանջին: Սոցկայքի ներկայացուցիչը հայտնել է, որ այժմ նրանք աշխատում են համակարգի թերությունների վրա, և շուտով այն հաճախորդները, որոնք ծնվել են մինչև 1910 թվականը, հնարավորություն կունենան գրել իրենց տարիքը: