Լոնդոնում ոստիկանության տեսուչը տուգանել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ավտոմեքենայի ոչ ճիշտ կայանման համար: Այս մասին հաղորդում է Daily Telegraph պարբերականը:
Անցած ուրբաթ(հոկտեմբերի 11-ին) Քլինթոնը ժամանել է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ, որպեսզի ներկա գտնվի հատուկ միջոցառման, որտեղ նրան պետք է հանձնեին պարգև «միջազգային դիվանագիտության մեջ էական և նշանակալից ներդրման համար»:
Մինչ Քլինթոնը հանդես էր գալիս հրապարակախոսությամբ, վերջինիս վարորդը սպասել է նրան Mercedes մակնիշի ավտոմեքենայում: Այդ պահին մեքենային է մոտեցել ոստիկանության տեսուչը: Նա նշել է ավտոմեքենայի կայանման խախտման մասին և 80 դոլարով տուգանել: Ինչպես նշում է պարբերականը Քլինթոնը հնարավորություն ունի երկու անգամ ավելի քիչ վճարի, եթե դա կատարի երկու շաբաթվա ընթացքում: