1. A. C. A. B
Այս դաջվածքն ավելի հաճախ հանդիպում է բրիտանացի ձերբակալվածների մոտ և թարգմանվում է որպես «բոլոր ոստիկանները անօրինական(արտամուսնական կապերից ծնված) երեխաներ են(Always Carry A Bible):
Այսպիսի դաջվածք ունեցող որոշ բանտարկյալներ հաստատում են, որ այն բացվում է որպես «միշտ քեզ հետ ունեցիր Աստվածաշունչը» (Always Carry A Bible):
Իսկ ոստիկանների համար այսպիսի դաջվածքը ձեռնտու է, քանի որ կարողանում են հեշտությամբ հասկանալ, թե արդյոք մարդը հանցագործ է: Ավելի հաճախ այս տառերը դաջում են մատների վրա: Այսօր բրիտանացի երիտասարդները սա հաճախ անում են ցույց տալու, որ պատրաստ են իրենց խմբավորման կամ բանդայի համար նստել մեկուսարան:
2. Խաչ կրծքի վրա
Ռուսական բանտերում այն դաջում են միայն թագադրված գողերի մարմնի վրա: Դա ամենաբարձր «տիտղոսն է», որը կարող է ունենալ ձերբակալվածը:
Ռուս ձերբակալվածների մոտ դաջվածքների համակարգը ամենադժվարն է աշխարհում: Գոյություն ունի տասնյակ դաջվածքներ և դրանցից յուրաքանչյուրը ունի որոշակի հատուկ նշանակություն: Այսպես ծնկի վրա աստղերը նշանակում է, որ տվյալ մարդը ոչ մեկի առջև ծնկի չի իջել: Կրծքի վրա վագրը նշանակում է թշնամական վերաբերմունք իրավապահ մարմինների նկատմամբ, սարդը սարդոստայնում` կախվածություն թմրամիջոցներից, զանգը` ազատություն, իսկ վարդերը` խորտակված երիտասարդություն, ձեռնաշղթան` հինգ տարվա ազատազրկում, իսկ արջը` չհրկիզվող պահարանի կոդերի կոտրման մասնագետ:
3. EWMN
Տվյալ դաշվածքը բացվում է որպես «չար, վտանգավոր, ագահ, զզվելի» (Evil, Wicked, Mean, Nasty) և բանտային բանդաների խորհրդանիշ չէ: Այս դաջվածքի պատմությունը սկսվում է 1955 թվականին նկարահանված «Որսորդի գիշերը» ֆիլմից: Ռոբերտ Միտչենը խաղում է քարոզիչի դեր, ում ձեռքերին դաջված է «սեր» և «ատելություն» բառերը: Դրանից հետո շատ հանցագործներ սկսեցին անել այդպիսի դաջվածքներ: Տարածված են նաև «rock/roll» կամ «stay/down» դաջվածքները:
4.Խաղաքարտեր
Խաղային քարտերը կատարում են ձերբակալված խարդախներին: Սակայն այս դաջվածքն ունի նաև այլ բացատրություն, որը նշանակում է տվյալ անձնավորությունը իր կյանքը դիտարկում է որպես ազարտ խաղ:
5.MS 13
«MS13», «MS» կամ ուղղակի «13» դաջվածքները անում են Սալվադորից Մար Սալվատրուչի բանդայի ներկայացուցիչները: Այսպիսի դաջվածքներ անում են ավելի հաճախ երևացող վայրերում`վզին, երեսին կամ ձեռքերին:
ԱՄՆ-ում ամենադաժան բանդաներից մեկը հիմնադրվել է Սալվադորից էմիգրատների կողմից Լոս Անջելեսում: Այժմ նրա խմբավորումները տարածված են ամբողջ Ամերիկայով մեկ, իսկ ոմանք անգամ Կանադայում:
Այս խմբավորման անօրինական գործունեության մեջ նշվում են ինչպես թմրամիջոցների վաճառքը, այնպես էլ փոքրահասակների մարմնավաճառությունը:
6. La Eme
«La Eme» կամ «М» ԱՄՆ-ում ամենախոշոր մեքսիկյան բանդայի խորհրդանիշն է:
Մեքսիկյան մաֆիան Ամերիկայում ամենաազդեցիկ հանցավոր խմբավորումներից մեկն է: Չնայած «մեքսիկյան» անվանը այն հիմնադրվել է ԱՄՆ-ում: «La Eme» վերաբերվում է հարավային Կալիֆորնիայի իսանախոս բանդաներին: Եթե այս խմբավորման անդամներից մեկը հայտնվում է բանտում, ապա նա սովորության համաձայն եղել է մեքսիկյան մաֆիայի ուղղակի ազդեցության ներքո:
7. Norteños
Այսպիսի դաջվածքով մարդիկ պատկանում են Neustra Familia(իսպաներենից թարգմանաբար «մեր ընտանիք») բանդային, որը վերաբերվում է հյուսիսային Կալիֆորնիայի իսպանախոս բանդաներին: Բացի սրանից խմբավորման անդամները իր մարմնի վրա դաջվել են նաև «N» և «14» թիվը:
8. Արիական եղբայրություն
Սա ամերիկայի բանտերում ամենախոշոր ռասիստական բանդան է: Նրա անդամները կազմում են ձերբակալվածների 1%-ից պակաս, սակայն հենց նրանք էլ կատարում են բանտում սպանությունների 20%-ը:
Արիական եղբայրությունը առաջացել է բանտային համակարգի օժանդակությամբ: Մինչև 1960-ական թվականները գոյություն չուներ բաժանումներ ռասայական խտրականության հիման վրա: Բանդայի գործունեությանը կարելի է վերագրել թմրամիջոցների վաճառք, պատվիրված սպանություններ, մարմնավաճառություն ձերբակալվածների միջև:
9.Առանց սլաքների ժամացույց
Դատարկ կյանքի կամ երկարատև ազատազրկման խորհրդանիշն է: Ձերբակալվածները ժամանակը ներկայացնում են որպես անիմաստ ինչ-որ բան և այդ պատճառով չեն հաշվում բանտում անցկացրած օրերը:
10.Հինգ կետ
Այդ կետերը նշանակում են բանտում անցկացրած ժամկետը: Չորս կետը ներկայացնում են բանտի պատերը, իսկ կենտրոնում գտնվող կետը իրեն` բանտարկյալին: Սովորաբար այդ դաջվածքը կատարում են բութի և ցուցամատի միջև ընկած տարածքում: Սակայն մարմնի վրա այս հինգ կետերը կարող են այլ իմաստ ունենալ, օրինակ Չիկագոյից «People Nation» բանդային պատկանելիություն: