Դերասանուհի Մոնիկա Բելուչին, ով 2013 թվականի օգոստոսին հայտնել է Վենսան Կասելի բաժանման մասին, ամենանայն հավանականությամբ չի պատրաստվում թաքնվել հանրությունից և սրտի վերքերը բուժել միայնության մեջ: Իտալուհին դարձել է Prestige Hong Kong ամսագրի նոր նոյեմբերյան համարի հերոսուհին: Նա ոչ միայն լուսանկարվել է վառ ֆոտոսեսիայում` ցույց տալով իր շքեղ մարմինը, այլ նաև պատմել է անձնական կյանքի մասին:
«Ինչպես եմ ես համատեղում աշխատանքը և մայր լինելը: Այնպես ինչպես բոլորը: Իրականում կանայք անում են այն ամենը, ինչ տղամարդիկ, սակայն դրան հավելյալ ծնում են նաև երեխաներ»,- նշել է Մոնիկան:
Դերասանուհին ավելացրել է, որ նրա աղջիկները 9 տարեկան Դևան և 3 տարեկան Լեոնին ամբողջ ժամանակ ճանապարհուդում են իր հետ միասին:« Աղջիկները միշտ ինձ հետ են: Դևան դպրոց է հաճախել Ռեո դե Ժանեյրոյում , իսկ այժմ Լեոնիի հետ զբաղվել է մասնավոր դասատուի մոտ: Նրանք խոսում են չորս լեզվով: Ինչպես կարող եմ դա բացատրել: Մենք գնչուներ ենք»:
Մոնիկան նաև մեկնաբանել է մշտապես աշխարհի ամենագեղեցիկ կանանց վարկանիշում հայտնվելու հանգամանքը:« Դա հիանալի է, սակայն ես մտածում եմ, որ ամենակարևորը` հասկանալ տարբերությունը ինչ ես իրականում և այն կերպարի միջև, որը դու ստեղծում ես մյուսների համար: Պետք է հասկանալ, որ դու նկար չես, այլ իրական կին»,- նշել է Բելուչին: