Հոկտեմբերի 15-ին հրթիռային հարվածի պատճառով վնասվել է Դամասկոսի հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդարանը: Այս մասին հայտնում է Դամասկոսի հայերի տեղեկատվական աղբյուրի Facebook-յան էջը:
«Հայկական կաթողիկե եկեղեցու առաջնորդարանը ենթարկվել է հարձակման, ինչի արդյունքում կրել է նյութական վնաս»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդարանը արդեն երկրորդ անգամ է վնաս հասցնում: Սեպտեմբերի 17-ին հարձակման է ենթարկվել Դամասկոսի Կասաա թաղամասը, որը բնակեցված է հայերով, ինչի արդյունքում տուժել էլ նաև առաջնորդարանի շենքը: Այդ ժամանակ վնասվել էր շենքի երրորդ հարկը, ինչպես նաև առաջնորդարանին կից «Լույս» և «Փարոս» վարժարանները: