ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանն իր պատասխանով ցուցմունք տվեց ինքն իր դեմ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով իր տված հարցին ու դրա հետևանքներին, նման տեսակետ արտահայտեց ԱԺ Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե գոհ էր արդյոք Սերժ Սարգսյանի պատասխանից, նա նշեց, որ Սերժ Սարգսյանն ինքն իր պահվածքով մատնեց իրեն և ցույց տվեց, որ ինքը պատրաստ չէր նման հարցի:

«Նա պետք է ունենա այնպիսի խորհրդատուներ, որոնք կկարողանան նրան նախապատրաստել հնարավոր նման հարցադրումներին, իսկ նա դրան պատրաստ չէր», - նշեց նա, հավելելով, որ, ի վերջո նա բացասական առումով ցուցմունք տվեց ինքն իր դեմ: