ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղյակ չէ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի՝ Զարուհի Փոստանջյանին այրելու հայտարարությունից:

«Ձեր ասած այդ հայտարարությանը ծանոթ չեմ, պարտավոր չեմ ծանոթ լինել, ես Ձեր ասածով չեմ մեկնաբանում»,- իր խոսքում նշեց Հրայր Թովմասյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք նախարարը պատրաստվում է ծանոթանալ Խաչիկ Ասրյանի հայտարարությանը, նա ասաց. «չգիտեմ»:

Հիշեցնենք, որ Խաչիկ Ասրյանը Զարուհի Փոստանջյանի ԵԽԽՎ-ում բարձրացրած հարցի կապակցությամբ ասել է. «Նրան պետք է խարույկի վրա կենդանի այրել, ոչ թե որպես Ժաննա Դ’արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»: