Victoria's Secret կազմակերպությունը ներկայացրել է թանկարժեք Fantasy bra կրծքկալը, որի գինը կազմում է 10 մլն դոլար: Յուրաքանչյուր տարի Նյու Յորքում Գալա-շոուի նախօրեին անվանի բրենդը ներկայացնում է թանկարժեք կրծքկալներ, որոնք դառնում են ցուցադրության զարդը: Այս տարի Fantasy bra-ն պատրաստված է 18 կարատանոց ոսկուց, իսկ զարդարման համար օգտագործվել է 4200 թանկարժեք քար, այդ թվում ադամանդ, սուտակ, դեղին շափյուղա: Կրծքկալի մեջտեղում գտնվում է 52 կարատանոց հսկայական սուտակ: Թանկարժեք կրծքկալը բեմի վրա ցուցադրելու է սուպերմոդել Քենդիս Սվեյնփոլը:
Տարբեր տարիներին այդ պատվին արժանանում են Կլաուդիա Շիֆերը, Թայրա Բենքս, Ժիզել Բունդհեն, Միրանդա Քերրը, Հայդի Կլումը, Ադրիանա Լիման, Ալեսսանդրա Ամբրոսիոն և այլ աղջիկներ: Հարավաֆրիկացի Քենդիս Սվեյնփոլի համար սա իրական առաջընթաց է:
«Ես երբեք չեմ կրել ավելի թանկարժեք մի բան: Մենք բոլորս ձեռնոցներ հագանք, երբ ես փորձում էի այս կրծքալը: Այն երկու թիկնապահ ունի և մենք դրա նկատմամբ շատ ուշադիր պետք է լինեինք»,- նշել է Քենդի Սվեյնփոլը People ամսագրին տված հարցազրույցի ժամանակ:
Victoria's Secret-ի գալա-շոուն տեղի է ունենալու Նյու Յորքում դեկտեմբերի 10-ին: Հենց այդ ժամանակ էլ Քենդիսը ցուցադրելու է թանկարժեք Fantasy bra-ն:
Առաջին անգամ Fantasy bra պատրաստվել է 1996 թվականին Կլաուդիո Շիֆերի համար: Սակայն ամենաթանկարժեք կրծքկալը համարվում է 15 մլն դոլարոնոց Ruby Fantasy Bra-ն, որը 2000 թվականին ցուցադրել է Ժիզել Բունդհենը: